Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ նրա նախաձեռնած <<Կանայք հանուն խաղաղության>> արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային եւ լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սահակյանը ողջունել է նման նախաձեռնությունը, այն համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ, եւ հույս հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական: