Արմինֆո. Շառլ Ազնավուրի հիշատակին ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, որտեղ մկրտվել և պսակադրվել էր Ազնավուրը: Արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր, Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարված: Հայաստանի պետական հաստատությունների, դեսպանությունների շենքերի ՀՀ պետական դրոշները խոնարհված են: Արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ: Հեռուստաալիքներն ու ռադիոկայանները վերանայել են իրենց ծրագրերը, եկեղեցիներում կմատուցվեն հոգեհանգստի պատարագներ: Շառլ Ազնավուրի վերջին կամքի համաձայն, նրան կհուղարկավորեն Ֆրանսիայում` ծնողների կողքին: