Արմինֆո. Երևանում այսօր մեկնարկում է ԹայեքվոնդոյիԵվրոպայի բաց առաջնությունը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ինտերնացիոնալ Թայեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից՝ ID բանկի հովանավորությամբ։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այսօր տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, որը կուղեկցվի շոու ծրագրով: Առաջնությանը Հայաստանից և արտերկրից կմասնակցի 21 խումբ՝ 10 տեղական ակումբներից, 11-ը՝ դրսից։
Հայաստանի Թայեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքով, այս միջոցառումը հնարավորություն է ցույց տալու Եվրոպային, որ մեր մարզիկները նույնպես մրցունակ են և կարող են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։
Հովանավորելով Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը՝ IDBank-ը նպատակ ունի նպաստել Հայաստանում և արտերկրում հայ մարզիկների առաջխաղացմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը։ ID բանկը կարևորում է առողջ ապրելակերպը և ակտիվորեն նպաստում է Հայաստանի սպորտի զարգացմանը։
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: