Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի ղեկավարներից մեկը`Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում հանդես է եկել ելույթով, որում կարևորել է խմբի անդամներ Արմեն Բիլյանի, Պավել Մանուկյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ավետիսյանը, մասնավորապես, ասել է. «Ակնհայտ է, որ Բիլյանի, Մանուկյանի և Բարսեղյանի խափանման միջոցի փոփոխման հարցը վաղուց հասունացել է, դա է ողջ ժողովրդի պահանջը: Երկրում իրավիճակը փոխվել է, և այդ փոփոխությունը պետք է ամրագրվի: եթե նման որոշում չի կայացվում, մենք կունենանք անցանկալի իրավիճակներ, բոլոր առումներով, ինչպես հոգեբանական, այնպես էլ ներքին պատերազմների: Այդ պատճառով Մանուկյանին և Բիլյանին ես կոչ եմ անում հացադուլ չանել և գիտակցել, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է»: