Արմինֆո. ՀՀ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը հեղափոխությունից հետո լքել էր ՀՀԿ շարքերը, կգլխավորի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ցոլակյանը դա հաստատեց ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Ցոլակյանը խոստովանեց, որ, իրոք, նման առաջարկ ստացել է, որը նա ընդունել է: Առաջարկը եղել է այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Նշենք, որ Ցոլակյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ինչպես նաև գլխավորել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչությունը: