Արմինֆո.ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որպես տնտեսագետ, կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը սեղմ ժամկետում: «Գործարար միջավայրը միշտ սպասողական դիրք է գրավում այնտեղ, որպեղ քաղաքական կայունություն չկա՚, - հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
Հարկային-մաքսային գերատեսչության ղեկավարի ասելով, այդ հարցում ինքը լիովին համաձայն է վարչապետի հետ, ում համոզմամբ, ներդրումներ ներգրավելու և գործարար միջավայրն աշխուժացնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետում: «Քաղաքական առումով, այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի որոշակի քաղաքական ընցացակարգերի համար, ես չեմ կարող պատասխանել, դա քաղաքական գործիչների գործն է: Սակայն, որպես տնտեսագետ, կարծում եմ, որ ընտրություններն անհրաժեշտէ անցկացնել հնարավորինս արագ՚, - հայտարարել է նա:
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով, արդեն դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրութնունների անցկացման օգտին կարևորագույն փաստարկներից մեկը ներդրումներ ներգրավելու գործոնն է, մասնավորապես, երկրի քաղաքական դաշտը կայունացնելու` հնարավոր ներդրողների պահանջը: