Արմինֆո.Կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում որոշում է կայացրել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող վեց մարզպետների պաշտոններից ազատման մասին։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ասելով, Աշոտ Սիմոնյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Գագիկ Միրիջանյանն՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան հիշեցրել է ԲՀԿ և ՀՅԴ նախարարների և մարզպետների պաշտոնանկության պատճառներին մասին, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնելով նրանց համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթելով հետագա գործունեությունում
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ հրամանագրեր էր ստորագրել ԲՀԿ և ՀՅԴ ներկայացնող վեց նախարարների պաշտոնանկության մասին: Աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հոկտեմբերի 2-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մոտ տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Նրանք բողոքում էին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների դեմ: Ընդունված փոփոխությունների համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: Վարչապետն այդ օրինագիծը որակեց «հակահեղափոխական՚ և խոստացավ հրաժարական տալ` ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարների և մարզպետների պաշտոնանկությունից հետո :