Արմինֆո.Նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը՚, ՌԴ գլխավոր դատախազությունում հաստատել են Ս.Կարապետյանի զոհվելու փաստը, սակայն չեն կարողացել բացատրել, թե նա ինչպես էր հայտնվել ուղղաթիռում, որը թռիչքի թույտվություն չի ունեցել:
«Heliport Մոսկվա՚ համալիրին պատկանող ուղղաթիռն ուղևորվել է Սպասկոյե գյուղ և կործանվել է Վոնիշչևո գյուղի մոտ` վայր ընկնելով անտառի մեջ: Ուղղաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղղաթիռի կործանման պատճառը կարող է լինել խավարի պայմաններում օդաչուի կողմնորոշման կորուստը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման համար, ինչը հանգեցրել է երկու և ավելի մարդկային զոհերի: