Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կողմերի բոլոր ջանքերը` նպատակաուղղված լարվածության թուլացմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները պատրաստ են անհրաժեշտ միջնորդական աջակցության, որպեսզի կողմերին օգնեն հասնել երկարաժամկետ և համընդգրկուն կարգավորման: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ-ում` ի պատասխան «Տրենդի՚ այն հարցի, թե արդյոք վերջերս Դուշանբեում Ալիև-Փաշինյան զրույցը կարող է ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի հարթակներում կարճատև զրույց էր կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում կողմերը հավատարմություն էին հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի կանխարգելման համար: Կողմերը նաև որոշել էին մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ: