


Արմինֆո. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստում ակնկալվում է ղարաբաղյան հակամարտությւան շուրջ քննարկում: Այդ մասին հաղորդում է «Տրենդը՚` վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչ Նետ Պարիին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-8-ը Բիշքեկում (Ղրղըզստան): ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցչի ասելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդգրկված չէ նիստի օրակարգում, սակայն ակնկալվում է լայն շրջանակի թեմաների շուրջ կարծիքների արդյունավետ և անկեղծ փոխանակում` ներառյալ այնպիսի տևական հակամարտությունները, ինչպիսին է Լեռնայւին Ղարաբաղի հակամարտությունը: «Նիստին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականները, և ակնկալվում է քաղաքակիրթ և կառուցողական երկխոսություն` հակամարտության կարգավորման համար ընդհանուր լեզվի որոնման նպատակով՚, - ասել է նա:



