Արմինֆո. Կառավարությունը ևս մեկ քայլ է ձեռնարկում ձեռներեցության միջավայրի բարելավման ճանապարհին: Հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Լիցենզավորման մասին՚ օրենքի փոփոխությունները:
Նախօրեին ներկայացնելով օրինագիծը` տնտեսական զարագցման և ներդրումնների` այսօր արդեն պաշտոնանկ արված նախարար Արծվիկ Մինասյանը հաղորդել էր, որ փոփոխություններով նախատեսվում է ավելացնել լիցենզիաների տրամադրման դիմաց վճարումների ժամկետները տնտեսավարող սուբյեկտների համար: Նախկին նախարարի ասելով, այժմ լիազոր հանձնաժողովի դրական որոշումից հետո տնտեսավարող սուբյեկտները 1 աշխատանքային օր ժամանակ ունեն վճարումների համար: Իսկ փոփոխությունների ընդունումից հետո այդ ժամկետը կերկարաձգվի մինչև 5 աշխատանքային օր