Արմինֆո. Հոկտեմբերի 2-ին հանրահավաքի ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի ռիթմի գործիքային վերականգնում): Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: