Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում:
Ինչպես ասվում է ՄԻՊ գրասենյակից ԱրմԻնֆոին տրամադրված հաղորդագրությունում, այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից:
«Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով: Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա՚, - ասվում է հաղորդագրությունում: