Արմինֆո. Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում ևս կհայտարարվի սգո օր: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Շառլ Ազնավուրին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Փարիզում, Հաշմանդամների տանը` Ազնավուրի ընտանիքի անդամների համաձայնությամբ: Հայտնի է դարձել նաև, որ Ազնավուրին հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Արարողությանը մասնակցելու համար Փարիզ կմեկնեն նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: