Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ արտերկրում գտնվող հանրապետության բոլոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններում բացվել են Սգո մատյաններ: Այս մասին է ասված ՀՀ ԱԳՆ-ից ստացված հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունենալու Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը: Հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կմասնակցի Ազնավուրի հրաժեշտի արարողությանը: Հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա կմեկնեն նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: