Արմինֆո. Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը չի կարողացել անհրաժեշտ քվորում ապահովել աշխատանքը շարունակելու համար: ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի առաջարկությամբ, հայտարարվել է ընդմիջում` մինչև անհրաժեշտ քանակությամբ ձայների ապահովումը: Խոսնակն ընդգծել է, որ նախօրեին քննարկված հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է 53 ձայն, սակայն պատգամավորների աշխատանքից բացակայության առնչությամբ ԱԺ աշխատանքում ընդմիջում է հայտարարվել:
Ըստ երևույթին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ԱԺ պատգամավորները որոշել են ձեռնպահ մնալ լիակազմ նիստին մասնակցությունից: