Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչ վեց նախարարների պաշտոնանկության վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մոտ հրավիրած հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ, ովքեր բողոքում էին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկած պատգամավորների դեմ: Ընդունված փոփոխությունների համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: Վարչապետն այդ օրինագիծը որակեց «հակահեղափոխական՚ և խոստացավ հրաժարական տալ` ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարների և մարզպետների պաշտոնանկությունից հետո :