


Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն այցելել է «Ազնավուրի կենտրոն» և գրառում թողել «Սգո մատյանում»:
Լակոտան ուղեկցում էին դեսպանատան աշխատակիցներ, ինչպես Հայաստանում ֆրանսիական կրթական ցանցի աշխատակիցներ, աշակերտներ, ուսանողներ:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես գրառում է կատարել «Սգո մատյանում»: Մասնավորապես, նա գրել է. «Կյանքից հեռացավ մի ամբողջ աշխարհ, մի ամբողջ աշխարհ մնաց մեր սրտերում: Սիրում ենք, երախտապարտ ենք և հպարտանում ենք: Շառլը հավերժ է»:



