Արմինֆո. «Ֆրանսիան կորցրեց Ազնավուրին, իր մեծագույն բանաստեղծներից մեկին, ով մշտապես քայլում էր մշակույթի ավանգարդում: Նա դարձավ իրական լեգենդ, կտրելով սահմաններն ու դարաշրջանները: Ֆրանսիան կորցրեց Շառլին, ով ավելի քան 70 տարի նրանց մատուցում էր իր անկրկնելի երգեր», - գրել է Twitter- ում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուա Նիսսենը:
Ըստ նախարարի կոմյունիկեի, Ազնավուրը երգում էր սիրո մասին, անցյալ կյանքի, ուրախության և հիասթափության մասին, ուրախ պահերի և հուզված մելամաղձության մասին: Նիսսենն ընդգծում է, որ Ազնավուրն «ավելի քան կես դար մարմնավորում էր այն, ինչն իրենից ներկայացնում է Ֆրանսիան»:
«ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Շառլ Ազնավուրը բարի կամքի անձնավորություն էր, իր արմատներին նվիրված մարդ: Կյանքի շատ բան ստանալով, նա փորձում էր կիսվել», - ասել է նախարարը: