Արմինֆո.Ոչ բոլորը գիտեին այն մասին, որ գերմանացիների կողմից Փարիզի օկուպացիայի ընթացքում մաեստրոն և նրա ընտանիքը փրկում էին հրեաներին: Այսպես է արձագանքել իսրայելցի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը Շառլ Ազնավուրի մահվանը:
«Նրանք էլ փախստականներ էին Թուրքիայից: Նրանք նույնպես փրկվեցին: Չէ որ 1915 թվականին Թուրքիայում ոչնչացնում էին հայերին: Սա հավերժական հիշողություն է», - ասել է Էսկինը: ֆեյսբուքյան իր էջի եթերից:
Քաղաքագետը նաև իսրայելական տարբեր ասոցիացիաներին կոչ է արել միանալ իսրայելական իշխանություններին ուղղված իր առաջարկին և սրբազան հողում բացել Շառլ Ազնավուրի հուշահամալիր, ի հիշատակ այն հայերին, որոնք դարձան 1915 թվականի ցեղասպանության զոհեր: Էսկինը համոզված է, որ հուշահամալիրի բացումն ավելի կարևոր է, քան Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջխաղացումը: