


Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան Երեւանում՝ 17-րդ գագաթաժողովի առթիվ պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել նրան այն հողում, որտեղ իր արմատներն են։ Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու, հատկապես, ազատության լավագույն դեսպաններից մեկը։ Ֆրանսալեզու լայն տարածքի ամեն կետում մենք կշարունակենք սիրել այդ մարդուն եւ իր երգերը, որ հարստություն են մարդկության համար»,- ասվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարի ուղերձում:



