Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 2-ի նիստն սկսել են մեկ րոպե լռությամբ՝ հարգելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Շառլ Ազնավուրի մասին երկար կարելի է խոսել, շատերն են հնարավորություն ունեցել նրան ճանաչելու, համագործակցելու:
«Անձամբ` ես, կորցրեցի ոչ միայն հռչակավոր մի անձնավորության, մեր ազգի զավակի, այլև կորցրեցի իմ լավ բարեկամին, իմ գործընկերոջը, ում հետ երկրաշարժից ի վեր համագործակցել ենք` հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել», - ասել է Բաբլոյանը, հավելելով, որ Ազնավուրի հանդեպ իր տածած զգացմունքներն առնչվում են նրա բարի և ազնիվ դիրքորոշումներին և այն ամենին, ինչ նա տվել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև` ողջ աշխարհին: