Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլեր ցավակություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Խոր կսկիծով քիչ առաջ տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին: Շառլ Ազնավուրն, անխոս, մեծագույն երաժիշտ էր, Հայաստանի և Ֆրանսիայի զավակը: Նա մեծ հռչակ է վայելել աշխարհով մեկ, նաև՝ Գերմանիայում: Մեզնից հեռացավ մի բացարձակ մեծություն. նրա երաժշտությունը, սակայն, ընդմիշտ կմնա մեզ հետ: Սգում ենք նրա հարազատների հետ միասին»,-ասված է Գերմանիայի դեսպանի ցավակցական ուղերձում: