


Արմինֆո.Վաղը՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից Երևանի «Ազնավուր» կենտրոնում (Կասկադի հարևանությամբ) կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Ինչպես տեղեկացրել է «Ազնավուր» հիմնադրամի մամուլի ծառայությունը, բոլոր ցանկացողները կարող են այցելել կենտրոն, բերել ծաղիկներ և մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելու Շառլ Ազնավուրի հիշատակին։



