Արմինֆո. Լինելով իսկական ֆրանսիացի, անջնջելիորեն կապված լինելով իր հայկական արմատներին, ճանաչված լինելով ողջ աշխարհում, Շառլ Ազնավուրն ուղեկցում էր երեք սերունդների ուրախություն ու վիշտը: Այսպես է Մեծ շանսոնյեի մահվանն արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:
«Նրա գլուխգործոցները, տոնը և հմայքը դեռ երկար կհիշվեն: Ես նրան հրավիրել էի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որտեղ նա պետք է երգեր համերգին: Մենք հայ ժողովրդի հետ կիսում ենք ֆրանսիացի ժողովրդի կորուստը», - գրել է Մակրոնն իր Twitter- ում:
Նշենք, որ Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ի գիշերը, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Նա 94 տարեկան էր: