


Արմինֆո.Վարչապետ նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, 2019 թվականի սկզբին:
Վարչապետը նշել է, որ կողմերը պայմանավորվածություն ունեին, որ ՌԴ նախագահը Հայայստան կայցելի 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին: Նա հիշեցրել է, որ այս տարի արդեն մի քանի անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, և մինչև տարեվերջ նախատեսվում է Պուտինի հետ ևս մեկ շփում: «Հետևաբար, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ՌԴ ղեկավարի Հայաստան այցը կազմակերպել 2019 թվականի սկզբին: Կարծում եմ, որ մինչ այդ կձևավորվի փաստաթղթերի բազա՚, - հայտարարել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ այցի ընթացքում այդ փաստաթղթերը կստորագրվեն: Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի հստակեցրել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսք գնում:



