Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Մնացականյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձան բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:
Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները