Արմինֆո. Հայ-ռուսական օրակարգի խնդիրների լայն շրջանակ է քննարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Ինչպես իր ֆեյսբուքյան ուղիղեթերով հայտարարել է Փաշինյանը, Պուտինին հետ զրույցում անդրադարձ է կատարվել նախորդ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին: ՀՀ վարչապետը նշել է, որ Պուտինի հետ նախորդ հանդիպման ժամանակ նա ասաց, որ կարելի է վստահորեն փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են մի նոր, իրոք, բարձր մակարդակի վրա, ինչպիսին երբեք չի եղել: «Պուտինի հետ հանդիպման արդյունքում ինձ թույլ կտամ անել հետևյալ ձևակերպումը և գնահատականը: Ըստ էության, կարելի է ավարտված համարել, այսպես կոչված հետհեղափոխական անցումային շրջանը հայ-ռուսական հարաբերություններում: ես կարող եմ ասել, որ մենք Պուտինի հետ ունենք լիակատար փոխըմբռնում, թեև դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք միմյանց հետ: «Բացարձակապես ոչ»: Դա ընդամենը նշանակում է, ինչպես արդեն ասել էի Մոսկվայում կայացած հանդիպումների ժամանակ, մեր հարաբերություններում չլուծված խնդիրներ չկան: Հիանալի աշխատանքային մթնոլորտ է ստեղծվել, որտեղ մենք կարող ենք հանգիստ քննարկել ցանկացած հարց և փոխադարձ հարգանքի մթնոլորտում համաձայնության գալ, միմյանց գործերին չմիջամտել և հարգել ինքնիշխանությունը: Այն հարցերը, որոնց մասին հիմա չենքկարող գալ համաձայնության, նույն մթնոլորտում կքննարկվեն ապագայում», - նշել է վարչապետը:
Փաշինյանը նաև նշել է, առանձնակի արձագանքի արժանացավ իր այն հայտարարությունը, որ նա հանդիպումների նախաշեմին, հատկապես ՌԴ նախագահի հետ, արեց, Հայաստանի ինքնիշխանության մասին, նրա անկախության մասին: «Այդ թեմայի շուրջ հնչում են տարբեր մեկնաբանություններ: Այն դիտվում է որպես ինչ - որ արտառոց մի բան, որ Հայաստանի ղեկավարը ՌԴ նախագահի հետ հհանդիպման ընթացքում նշում է, որ հարաբերությունները պետք է հիմնված լինեն միմյանց ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա: Բայց այստեղ արտառոց ոչինչ չկա, և առաջինը մեր հանդիպումից մեր հարաբերութոյւնները ձևավորվել են հենց դրա հիման վրա: Ես կասեի ավելին, առաջինն այդ թեման Սոչիում բարձրացրեց հենց Ռուսաստանի նախագահը, ԵԱՏՄ գագաթնաժողովում, ընդգծելով, որ ինքը լիովին հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, կարևորելով այդ սկզբունքը երկկողմ հարաբերություններում», - ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց Պուտինի հավաստիության ճշմարտացիությունը, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Հայաստանին և նրա ինքնիշխանությանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ինքը կարևոր ձեռքբերում է համարում հանձնառությունն այդ սկզբունքին երկկողմանի հարաբերություններում, ինչը կնպաստի հայ-ռուսական համագործակցության բնականոն զարգացմանը: