Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները չի քննարկել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պեսկովի խոսքով, Պուտինը Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները չի քննարկել: Ինչպես պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը, խոսել են օպերատիվ, ընթացիկ գործերի շուրջ: