Արմինֆո. ՀՀԿ-ն արձագանքել է երկրի հետագա տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մթնոլորտի ապահովման նպատակով խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Մենք հասկանում ենք, որ Դուք ի զորու չեք բացատրել ժողովրդին, թե ինչու տեսանելի չեն այն դրական տնտեսական տեղաշարժերը, որոնց մասին խոստացվել էր դեռ հեղափոխության սկզբում, և որոնք պայմանավորված էին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարով: Ավելին, Դուք չենք կարող բացատրել, թե ինչու իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև, հակառակը, վատթարացել է` բարձր ինֆլյացիայի և գնաճի արդյունքում: Այդ պատճառով Դուք որոշել եք այդ ամենը բացատևրել ներկա խորհրդարանի աշխատանքով, քաղաքացիներին հավաստիացնելով, որ իրավիճակը կբարելավվի միայն ԱԺ ցրելուց հետո: Հնարավոր է, որ ժողովուրդը հերթական անգամ Ձեզ հավատա, սակայն, անհրաժեշտ է ընդգծել, որ խորհրդարանը մեղավոր չէ, որ կառավարությունը չորս ամսում երկրի տնտեսական զարգացման ծրագիր չի մշակել, այն բանի համար, որ միջազգային կապիտալը չի ձգտում դեպի բարձր մրրկայնությամբ երկրներ: Բացի այդ, «Լիդիան՚, «Վեոլիա ջուր՚, ՀԿԵ ընկերություններին առնչվող իրավիճակը հազիվ թե նպաստի օտարերկրյա կապիտալի ներգրավմանը Հայաստան: Վատ է արդեն այն, որ Հայաստանն առայժմ չի սկսել տնտեսական բարեփոխումների իրագործումը, որոնք նախատեսված են ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրով: Հնարավոր է, հենց այդ պատճառով Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները Վրաստան և Ադրբեջան տարածաշրջանային այցերի ժամանակ հանդես են գալիս որոշակի տնտեսական առաջարկություններով, իսկ Հայաստանում` ոչ՚, - ասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունում:
Հավելենք, որ մեկամսյա ընդմիջումից հետո ՀՀԿ-ն այսօր գումարում է գործադիր մարմնի նիստ` Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես նախկինում, հանրապետականները չգիտեն նիստի օրակարգը և այդ մասին կտեղեկանան հենց նիստի ժամանակ, քանի որ օրակարգը որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: