Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայություն և Հատուկ քննչական ծառայության ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման քրական գործի շրջանակներում վերջիններս հարցաքննվել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ըստ որում, նա հրաժարվել է հայտնել մանրամասները՝ քննության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունում քննարկվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար: