Արմինֆո.Արդարադատության ոլորտում Հայաստանի և ԵՄ համագործակցությունը միշտ կարևոր նշանակություն է ունեցել մեր հանրպետության համար: Այդ մասին սեպտեմբերի 27-ին «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունըե թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախարարը նշել է, որ տվյալ պահին Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: < Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը դատական համակարգի բարեփոխումներն են դարձել: Ամենագլխավորը մեզ համար դատական համակարգի ստեղծումն է, որը կվայելեր երկրի քաղաքացիների վստահությունը: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ դատական համակարգը Հայաստանում լիովին անկախ և ազատ դառնա: Այս առումով ԵՄ աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բացի այդ, Եվրամիությունն աջակցում է մեզ նաև այլ ոլորտներում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության տարբեր ոլորտներում բարեփոխումների և այլն:
Ակնկալվում է, որ կառավարությունը կընդունի Ռազմավարության նախագիծը և Գործողությունների ծրագիրը մինչև 2018 թվականի վերջ>,-ասել է Զեյնալյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: Արդարադատության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-ՀՀ բազմակողմ քաղաքական երկխոսության մեկնարկը կաջակցի ՀՀ իշխանությանը արդարադատության ընդհանուր կառուցվածքի և գործունեության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտային կարիքները և ֆինանսական հնարավորությունները:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը նշել է, որ արդարադատության ոլորտում բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսությունը կդյուրացնի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաև կուղղորդի ԵՄ աջակցության վերաբերյալ ապագա որոշումները: