Արմինֆո.«ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ տեղեկացնում է, որ ՀՀ շուկայում հաճախակի են դարձել միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկերի ձևակերպման դեպքեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝ վարկ ստանալու հարցում՝ վկայակոչելով բանկի հետ համագործակցությունը: Այնուհետև, ներկայացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:
«Նման իրավիճակներից խուսափելու նպատակով՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՚, - ասվում է հաղորդագրությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկում՚ վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: