Արմինֆո.Հայաստանի սահմանն ապօրինի հատած և իրավապահների կողմից ձերբակալված 16-ամյա թուրքն ազատ է արձակվել:
Ինչպես ԱրմԻնֆֆո-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունում, սահմանի խախտման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Թուրքիայի քաղաքացու նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել է, և նա ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հայ- թուրքական սահմանը հատել էր օգոստոսի սկզբին: Նրան ձերբակալել էին ռուսաստանցի սահմանապահները և հանձնել էին հայկական կողմին: