Արմինֆո.Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Փաստաբանի խոսքով, Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Երևանի Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: Նա այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էր։
<Լևոն Երանոսյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը>,- պարզաբանել է փաստաբանը: