Արմինֆո. Բաքուն սպառնում է խոցել ԼՂՀ ՊԲ ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք մարզական թռիչքներ են իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «հակառակորդի ցանկացած օդանավ, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերին, անհապաղ կչեզոքացվի, և հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՚:
Ինչպես ԱրմԻնֆո-ն ավելի վաղ հաղորդել էր, սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ Արցախի ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ, որոնց նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը: