Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
<Սիրելի՛ հայրենակիցներ, կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում <Իմ քայլը> դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորի>,-գրել է նա:
Նշենք, որ նախօրեին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Իմ քայլըե դաշինքը, որին սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԸՀ-ն ավարտել է ձայների էլեկտրոնային հաշվարկը, ինչի արդյունքում «Իմ քայլըե դաշինքի օգտին քվեարկել է 294109 ընտրող կամ ընտրություններին մասնակցած երևանցիների 81,06 տոկոսը, երկրորդ կուսակցությունը ԲՀԿ-ն է` 6,95% կամ 25219 ձայն, երրորդը` «Լույս՚ դաշինքը, որի օգտին քվեարկել է 18112 ընտրող կամ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների 4,95%-ը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 43,65%: