Արմինֆո. Beeline-ում մեկնարկեց հերթական Հաճախորդի օրը, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմն ու տարբեր բաժինների աշխատակիցները 3 օրվա ընթացքում այցելում են վաճառքի և սպասարկման գրասենյակներ՝ հաճախորդների հետ շփվելու համար։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, պարբերաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է հետադարձ կապ ստանալ հաճախորդներից, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Այս անգամ Beeline-ի 74 աշխատակիցները կայցելեն 49 վաճառքի և սպասարկման գրասենյակ՝ Երևանում և մարզերում։
Մասնավորապես այս հաճախորդի օրվա նպատակներից է հետադարձ կապ ստանալ Back to school աշնանային ակցիայի, ինչպես նաև սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի պայմանների վերաբերյալ, որոնք տրամադրվում են «Սմարթ» սակագնային փաթեթների հետ միասին։
«Beeline-ում Հաճախորդի օրը դարձել է մշակույթի մաս, ինչպես նաև «Հաճախորդի ձայն» մեր մյուս նախագիծը, որի շրջանակում տարբեր բաժինների աշխատակիցները զանգահարում են բաժանորդներին նրանց խնդիրները և կարծիքները լսելու համար։ Սրանք շատ կարևոր նախագծեր են, որոնք մեզ օգնում են միշտ հիշել, թե ում և ինչի համար ենք մենք ամեն օր գալիս աշխատանքի։ Մեր գլխավոր նպատակը հաճախորդներին որակյալ, պարզ և հարմար ծառայություններ մատուցելն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, բացի այդ հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 պատասխանի արդյունք։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: