Արմինֆո.ՄԱԿ-ի գլախվոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացն անվանել է ներքաղաքական հարցերի խաղաղ լուծման «ֆանտաստիկ՚ օրինակ՚:
«Վերջերս մենք խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակ ունեցանք, որն ի ցույց դրեցին Հայաստանում: Այդ ֆանտաստիկ օրինակը վկայում է, որ կա պատճառ հավատալու նոր սերնդին, որն ի զորու է կայացնել ավելի լավ որոշումներ, քան իմ սերունդը՚, - ասել է Գուտերեշը` Facebook սոցկայքում հարց ու պատասխանի ժամանակ:
«Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքները չափազանց կարևոր են մեր հասարակությունների համար՚, - հավելել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը: