Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված շնորհավորական ուղերձում
«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու:
Մենք նաեւ շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Հայկ Մարությանին՝ այս կարեւոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին՚, - «Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձում:
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նախօրեին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԿԸՀ-ն ավարտել է ձայների էլեկտրոնային հաշվարկը, ինչի արդյունքում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294109 ընտրող կամ ընտրություններին մասնակցած երևանցիների 81,06 տոկոսը: «Ժառանգություն՚ կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ ընտրողների 0,75 տոկոսը: