Արմինֆո. ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանում ընտրությունների քվեարկության 208 ընտրատարածքների արդյունքները: Առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը, որը հավաքել է ձայների 81.08%-ը կամ 125 633 ձայն:
Ըստ մշակված քվեաթերթիկների արդյունքների, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ստացել է 10927 ձայն կամ 7.05%, երրորդն է «Լույս» դաշինքը` 7617 ձայն կամ 4.92%, չորրորդ տեղում է ՀՅԴ-ն`2460 ձայն կամ 1.6%, իսկ հնգյակը եզրափակում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը`2185 ձայն կամ 1.41%: Վեցերորդ տեղում է ՕԵԿ-ը`1664 ձայն կամ 1.1%, որին հաջորդում են`«Երևանցիներ» - 1349 ձայն կամ 0.87%, «Ժառանգություն» կուսակցություն - 1124 ձայն կամ 0.73%, «Երևանյան հանրություն» - 1113 ձայն կամ 0.72%, «Ռեֆորմիստներ» - 304 ձայն կամ 0.20%,
«Ժողովրդավարական ուղի» - 295 ձայն կամ 0.19%, «Հայք» - 241 ձայն և 0.16%:
Երևանում բացվել է ընդամենը 475 ընտրատեղամաս: Երևանի ավագանու ընտրությունների վերջնական մասնակցությունը կազմել է 43,65% կամ 370.332 ընտրող: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ աղբյուրի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 848,343: