Արմինֆո. ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանում ընտրությունների քվեարկության առաջին արդյունքները: Առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը:
Ըստ 40 ընտրական տեղամասերում մշակված քվեաթերթիկների արդյունքների, «Ժառանգություն» կուսակցությունն ստացել է 169 ձայն կամ 0.63%, «Լույս» դաշինք - 1286 ձայն կամ 4.78%, «Իմ քայլը» դաշինք – 22186 ձայն կամ 82,42%, ՀՅԴ- 419 ձայն կամ 1.56%, «Ռեֆորմիստներ» - 41 ձայն կամ 0.15%, «Երևանյան հանրություն» - 151 ձայն կամ 0.56%, « Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն–«Երկիր Ծիրանի» կուսակցություն - 372 ձայն կամ 1.38%, «Ժողովրդավարական ուղի» - 37 ձայն կամ 0.14%, «Օրինաց երկիր» - 253 ձայն կամ 0.94%, «Երևանցիներ» - 216 ձայն կամ 0.80%, «Բարգավաճ Հայաստան» - 1730 ձայն կամ 6.43%, «Հայք» կուսակցություն – 58ձայն կամ 0.22%:
Երևանի ավագանու ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 43,65% կամ 370.332 ընտրող: Այս մասին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ աղբյուրի, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 848,343: