Արմինֆո. Երևանի ավագանու ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, ամենից շատ գումար է ծախսել «Իմ քայլը» դաշինքը, նախընտրական հաշվին եղել է 40 մլն դրամ, որից արդեն ծախսվել է 39 մլն 953 հազար 624 դրամը:
Նախորդ ընտրություններում ամենից շատ գումար էր ծախսել Հանրապետական կուսակցությունը, իսկ «Ելք» դաշինքը, որի ղեկավարներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, նախընտրական քարոզչության գումարները հավաքել էր նվիրատվություններ:ի միջոցով:
Երկրորդ տեղում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր նախընտրական հաշվին ունեցել է 58 մլն 941 հազար դրամ, իսկ ծախսել է ընդամենը 17 մլն 915 հազար 400 դրամ:
Այնուհետև հաջորդում են`«Լույս» դաշինք, ուներ 8 մլն 280 հազար դրամ, որից ծախսվել է 6 մլն 266 հազար 575 դրամը:
«Ժառանգություն» կուսակցություն`7 միլիոն դրամից ծախսել է 6 միլիոն 796 հազար 680 դրամ:
«Օրինաց երկիր»`5,5 միլիոնից ծախսել է 5 միլիոն 441 հազար դրամ:
«Ռեֆորմիստներ»`2 միլիոն 831 հազար 400 դրամից ծախսել է 3 միլիոն 400 հազար դրամ:
«Երկիր ծիրանի»` 2 միլիոն 220 հազար դրամից ծախսել է ընդամենը 172,800 դրամ:
ՀՅԴ-ն`2 միլիոն 100 հազար դրամից ծախսել է 1 միլիոն 716 հազար 800 դրամ:
«Երևանյան հանրություն» կուսակցությունների դաշինք` 1,6 մլն դրամից ծախսել է 1,7 միլիոն դրամը, բայց ունի նաև 210 հազար 200 դրամի պարտք:
«Ժողովրդավարական ուղի»`ունենալով հաշվին 250 հազար դրամ, ծախսել է 249 հազար 996 դրամը:
«Երանցիներ» դաշինքը և «Հայք» կուսակցությունը միջոցներ չեն ունեցել: