Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությանը Երևանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցության մասին, ինչը նա բացատրել է նախորդ իշխանությունների կողմից կիրառվող հարկադիր մեթոդների բացակայությամբ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին: Նա գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»,-գրել է Աշոտյանը։
Այնուամենայնիվ, Երևանի ավագանում ներկայիս ընտրություններում մասնակցությունը կազմել է 43.65%, նախորդ ընտրությունների`40.95% փոխարեն:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ, Փարիզի օդանավակայանից ֆեյսբուքյան իր էջում, ուղիղ եթերով ասել էր, որ նախորդ տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը մեկ-երկու տոկոսով ավելի քիչ է, ինչը բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով, ընտրողներին ընտրատեղամասեր բերել չկա: «Բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ընտրություններին ակտիվ մասնակցություն կցուցաբերեն և անկախ գազելների գոյությունից մեր ընտրողները կմասնակցեն, որովհետեւ, այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու վճռորոշ, թե ինչ է լինելու ընտրությունների արդյունքներում»,-ասել էր վարչապետը:
Միաժամանակ, վարչապետը վստահություն էր հայտնել, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնի սիրո և համերաշխության մթնոլորտում՝ չնայած՝ որ մեր իրավապահ մարմինները ծառայություն են իրականացնում և չի կարող այլ տրամաբանություն գործել»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ