Արմինֆո. Ժամը 17.00-ի դրությամբ, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 294,534 ընտրող կամ ընտրողների 34,72 տոկոսը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ն:
Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունի Երևանի 843343 բնակիչ: Ամենամեծ ակտիվություն ցուցաբերել են Ավան համայնքի բնակիչները, որտեղ քվեարել է ընտրողների 37,91% -ը, իսկ ամենաքիչ ակտիվությունը Էրեբունի համայնքի բնակիչները՝ 32,16%: