Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին <Ազատություն> ռադիոկայանին հայտնել են նախկին նախագահի գրասենյակում:
Աղբյուրի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, և նա հնարավորություն չունի արտահայտելու իր դիրքորոշումը:
Դեռ պարզ չէ նաև քվեարկությանն առաջին և երրորդ նախագահներ՝ Լևոն Տեր Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մասնակցության հնարավորության հարցը: