Արմինֆո. Այսօր Հայաստանում հեղափոխությունը լիովին ավարտված չէ, իսկ Երևանի ավագանու ընտրությունները կդառնան յուրօրինակ քննություն նոր իշխանության համար:
Այդ մասին հայտարարել է «Երկիր Ծիրանի՚ կուսակցությունից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Զարուհի Փոստանջյանը` ընտրատեղամասում քվեարկությունից հետո: Փոստանջյանի կարծիքով, այսօրվա ընտրութնունները կարելի է գնահատել միաժաման արդյունավետ և` ոչ այնքան: «Մեր առջև ծառացած է ժողովրդի և քաղաքական ուժերի համախմբման խնդիր՚, - հայտարարել է նա, ընդգծելով, որ շատերի համար Երևանը դարձել է փորձադաշտ, մինչդեռ բոլորը պետք է ծառայեն ընդհանուր նպատակի և ի բարօրություն մայրաքաղաքի:
Փոստանջյանի համոզմամբ, նոր իշխանությունների աշխատանքի հաջողությունն առնչվում է քաղաքական ուժերի տարատեսակությանն ու ողջ ժողովրդի համախմբմանը: «Այսօր երկիրն այն աստիճանի ավիրված է, որ վերականգնման համար պահանջվում է ոչ միայն ժամանակ, այլև բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը՚, - հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, հավելելով, որ «Երկիր Ծիրանի՚ կուսակցությունը պատրաստ է ողջունել ժողովրդի վստահության քվեն ստացած թեկնածուին և հետո արդյունք պահանջել քաղաքապետից: Զարուհի Փոստանջյանն այս փուլում ձեռնպահ է մնացել քարոզարշավի ընթացքոյւմ խախտումների վերաբերյալ գնահատականներից: