Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին, ժամը 12-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։
Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը,
ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։