Արմինֆո.ԿԸՀ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության տվյալները կհրապարակի 3 ժամ պարբերականությամբ: Այսօր լրագրողներին այդ մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հիշեցրել է, որ Երևանում ձևավորվել է 475 ընտրատեղամաս: Ընտրական հանձնաժողովների 4722 անդամներից չեն ներկաայցել 31-ը: Ընտրություններում կկիրառվի 1380 տեխնիկական սարք, որոնք ժամը 80:00-ին լիովին գործարկվել են: Մուկուչյանի ասելով, «ընտրությունների ընթացքում ծագող բոլոր խնդիրներն օպերատիվ կարգով լուծվում են:
Այսօր Երևանում ընթանում են ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններ: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրություններին մասնակցում է չորս դաշինք և ութ կուսակցություն: Քվեարկության արդյունքում ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ընտրացուցակը գլխավորող թեկնածուն ինքնըստինքյան դառնում է Երևանի քաղաքապետ: Իսկ եթե քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չհավաքի, ապա ավագանու խորհուրդ անցած բոլոր խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու իրենց թեկնածուին, որը պետք է ընտրվի խորհրդի 65 անդամների ձայների մեծամասնությամբ: Ընտրություններին մասնակցում են «Ժառանգություն՚ կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, «Լույս՚ դաշինքը` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, «Իմ քայլը՚ դաշինքը` դերասան Հայկ Մարությանի գլխավորությամբ, ՀՅԴ` Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, Ռեֆորմիստների կուսակցությունը` ռեժիսիոր Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ, «Երևանյան հանրություն՚ դաշինքի ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը, ՀԺԱՄ ցուցակը գլխավորում է Գևորգ Սանդալյանը, «Երկիր Ծիրանի՚ կուսակցության ցուցակը` Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական ուղի՚ կուսակցության ցուցակը` Մանուել Գասպարյանը, ՕԵԿ-ինը` Մհեր Շահգելյանը, «Երևանցիներինը՚` պատգամավոր Արարատ, ԲՀԿ-ինը` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: