Արմինֆո.Հայկական զինված ուժերի մասնակցությունը Սիրիայում մարդասիրական առաքելությանը համահունչ է Հայաստանի ազգային շահերին: Այս կարծիքն է արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում:
Նա նաև չի համաձայնվել այն հայտարարություններին, որ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելը կարող է Հայաստանին ներքաշել սիրիական հակամարտության մեջ: «Մարդասիրական առաքելությունը կիրականացվի ի պատասխան ՄԱԿ-ի կոչին: Ինչպես կարող են կանայք բժիշկները ներքաշվել հակամարտության մեջ, կամ մարդասիրական առաքելությանը մասնակցող սակրավորները», - հարցադրել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է մոտ 100 զինվորական մասնագետներին`բժիշկներին, սակրավորներին Սիրիա ուղարկելու մասին: Ուղարկման վերջնաժամկետները կախված են տեխնիկական օգնության համար իրավական դաշտի պատրաստման ավարտից: